AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 19:09:36 | 09 Սեպտեմբեր
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մշակութային
2010-09-06 Հ.Վարդենիկցին շատ է կարեւորվում գյուղերի թանգարանների զարգացումը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր մեծագույն հարստությունը մարդն է, իսկ մարդկային պոտենցիալը զարգացնելու համար շատ է կարեւորվում գյուղերի թանգարանների զարգացումը»,-համոզմունք հայտնեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովի մասնակից գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցին: 
2010-09-06 Բացվեց «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդես
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկած «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համաժողովի մասնակիցներն այսօր այցելեցին Երեւանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոն, որտեղ բացվեց «Հայաստան-Սփյուռք» կերպարվեստի գործիչների ցուցահանդես: Ցուցահանդեսին ներկայացված էին 56 նկարչի շուրջ 100 աշխատանքներ` ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից: 
2010-09-06 Մեկնարկեց կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը: Նախքան մեկնարկը համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ եղան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Նրանք ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող անմար կրակի մոտ: 
2010-09-06 «Պենզա 2010»-ում Լ. Թոքմաջյանն արժանացել է առաջին մրցանակին
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ից սեպտեմբերի 3-ը Ռուսաստանի Պենզա քաղաքի «Չիստիե պրուդի» կոչվող արվարձաններից մեկում կայացած «Պենզա 2010» քանդակագործության միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող քանդակագործ, նկարիչ Լեւոն Թոքմաջյանն արժանացել է առաջին մրցանակի: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, Բելգիայի եւ Սլովակիայի ներկայացուցիչները: Ինչպես «Արենպրես»-ին հայտնեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը, 30 երկրներից ժամանած արվեստագետները ներկայացրել են երկու գործ` մեծ եւ փոքր քանադակներ: 
2010-09-06 «Սպեղանի» երգչախումբը Սանկտ Պետերբուրգից վերադարձել է մեծ նվաճումներով
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի «Սպեղանի» երիտասարդական երգչախումբն օգոստոսին Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային խմբերգային հեղինակավոր խմբերգ-փառատոնից վերադարձել է «Հոգեւոր երաժշտություն» եւ «Ազգային երաժշտություն» անվանակարգերի առաջին մրցանակներով: Երգչախումբը նաեւ արժանացել է ժյուրիի կողմից սահմանաված հատուկ «Մրցույթի պարտադիր ստեղծագործության լավագույն կատարաման համար» մրցանակով` «Ժամանակակից երաժշտություն» անվանակարգում: 
2010-09-06 Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի պատվիրակության այցի առիթով համերգ` Երեւանում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 7-ին Կանադա-Հայաստան խորհրդարանական խմբի պատվիրակության այցի առիթով ՀՀ-ում Կանադայի հյուպատոսությունը կազմակերպելու է խմբերգային երաժշտության երեկո, որի ընթացքում կհնչեն միջազգային մրցույթների դափնեկիր «Սպեղանի» երիտասարդական երգչախմբի կենդանի թատերականացված կատարումները: 
2010-09-06 Ռուս ժողովրդական արտիստները հիացած են Արցախով
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կարոտ» միջազգային երրորդ փառատոնի շրջանակներում բեմադրված «Դատարանն է գալիս…» ներկայացում-ակցիային մասնակցելով` Ցեղասպանության ահավոր երեւույթի նկատմամբ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտեցին մշակույթի մի խումբ ականավոր գործիչներ, որոնց թվում նաեւ` Ռուսաստանի Դաշնության վաստակավոր եւ ժողովրդական արտիստներ: 
2010-09-06 ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իտալերենի դասագրքեր նվիրաբերեց ԵրՊԼՀ-ին
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինին իր երկրի կառավարության անունից այսօր իտալերենի դասագրքեր նվրրաբերեց Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին: Դեսպանը հանդիպեց նաեւ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի իտալերենի բաժնի ուսանողներին, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին: 
2010-09-06 Մեկնարկում է «Վերադարձի չորրորդ փառատոն»-ը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի «Վերադարձի չորրորդ փառատոն»-ը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 17-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունից, փառատոնի ամբողջ ընթացքում կանցկացվի յոթ համերգ: Դասական երաժշության երկրպագուները հնարավորություն կունենան ունկնդրելու Հայաստանում եւ արտերկրում ստեղծագործող հայ երաժիշտների կատարումները: 
2010-09-06 Մանկական «Եվրատեսիլ 2010»-ում Հայաստանը կներկայացնի Վ. Արզումանյանը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ 2010» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչում ընդգրկված էին 10 մասնակիցներ` Ռազմիկ եւ ընկերները «Let be» երգով, Մասիս Մինասյանը` «Երգեք ինձ հետ», Դալիթան` «Ջրահարսի երգը», Վահագն Գրիգորյանը` «Վրում-Վրում», «Ալիքներ» խումբը` «Քամի», Անուշ Մելքոնյանը` «Աղջիկների մոլորակ», Վլադիմիր Արզումանյանը` «Մամա», Մերի Գրիգորյանը` «Բեմն իմ տեղն է», Լիդուշիկը եւ Մերին` «Հեյ արեւ», «Դո Ռե Մի» խումբը «Pop star» երգով: 
2010-09-06 Դսեղում մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Դսեղ գյուղում սեպտեմբերի 5-ին մեկնարկել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 5-րդ փառատոնը: Վերջինիս հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը` կնոջ եւ երկու որդիների հետ: Փառատոնն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի եւ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տ. Սարգսյանը ողջունել է դսեղցիներին «այս հիասքանչ միջոցառման» կապակցությամբ, որը, նրա խոսքով, շատ գեղեցիկ ավանդույթ է: 
2010-09-04 Է. Լլոյդ-Վեբբերը հանրությանը կներկայացնի իր հավաքածուն
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բրիտանացի կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ-Վեբբերը առաջին անգամ հանրությանը կներկայացնի իր արվեստի հավաքածուն, որ տասնյակ միլիոն դոլարներ է գնահատվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական աղբյուրները, նա այսօր հայտնել է, որ հավաքածուն կցուցադրվի սեպտեմբերի 20-ից մինչեւ դեկտեմբերի 12-ը Լոնդոնյան թագավորական արվեստների ակադեմիայում: 
2010-09-04 Ժ. Դեպարդյե.«Մշակույթ, արվեստ, երաժշտություն. սրանք մեր կյանքի գլխավոր արժեքներն են ապահովում»
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի մեծ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդյեի համար իր խաղացած բազմաժանր ֆիլմերի հերոսներից ամենահոգեհարազատները դասական գրականության հիման վրա նկարահանված կինոնկարների կերպարներն են: Ինչպես այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասանը, այդ կինոնկարները հիմնված են զուտ գեղեցիկի վրա, իսկ գեղեցիկ պատմություններ միշտ, ամենուր կան. նա սիրում է դրանք նկատել: 
2010-09-03 Երեւանում կանցկացվի Կերպարվեստի գործիչների համահայկական համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 6-ին Երեւանում կմեկնարկի «Արվեստը եւ բիզնեսը, արվեստը եւ համացանցը» խորագիրը կրող կերպարվեստի գործիչների երկօրյա համահայկական համաժողովը, որին կմասնակցի 158 արվեստագետ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իտալիայից, Իրանից, Իրաքից, Լիբանանից, Կանադայից, Մակեդոնիայի Հանրապետությունից, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Նիդեռլանդների Թագավորությունից, Չեխիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Արցախից եւ Հայաստանից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաժողովը կազմակերպվել է ներկայացուցչական սկզբունքով` ըստ տարածաշրջանների եւ երկրների: 
2010-09-03 Կայացավ «Հայացք» շաբաթաթերթի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում այսօր տեղի ունեցավ «Հայացք» շաբաթաթերթի շնորհանդեսը, որի սկզբունքն է` «Իշխանությունների մոտ` ընդդիմադիր, ընդդիմության մոտ` իշխանամետ»: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց թերթի գլխավոր խմբագիր Աշոտ Աղաբաբյանը, թերթը բազմաժանր է եւ ներառում է ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական եւ մշակութային նորություններ: 
2010-09-03 Մեկնարկեց «Արի տուն-2010» ծրագրի 5-րդ փուլը
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր մեկնարկեց «Արի տուն-2010» ծրագրի հինգերորդ փուլը, որին մասնակցում են հինգ երկրներից ժամանած 50 սփյուռքահայեր: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը ողջունեց մասնակիցներին, ապա ծանոթացրեց ծրագրի մանրամասներին: Ըստ նրա` ծրագրի շրջանակներում սփյուռքահայերը հնարավորություն կունենան այցելելու Հայաստանի մշակութային օջախներ, մասնակցել պարի դասերի, դիտել ճանաչողական մի շարք ֆիլմեր: Ծրագրի հինգերորդ փուլի մասնակից երկրներն են Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան եւ Վրաստանը: 
2010-09-03 «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը վերանվանվել է «Երեւանյան փառատոն»
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «XXI-ի հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգաին փառատոնն սկսում է իր 11-րդ աշնանային համերգաշարը եւ սեպտեմբերի 22-ին ու 23-ին առաջին անգամ Հայաստանում հյուրախաղերով հանդես կգա Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (Royal Philharmonic Orchestra): 
2010-09-03 Ա. Աշոտյանը կրթական հարցեր քննարկեց Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության անդամների հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Եվրոպական դեմոկրատ երիտասարդների միության (DEMYC) անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկեց կրթությանն առնչվող մի շարք հարցեր: Ա. Աշոտյանը, ողջունելով երիտասարդներին, նշեց, որ Հայաստանի համար շատ արդիական է միության կարգախոը` «Իրականում որտե՞ղ է նոր աշխարհը, ինչպիսի՞ն է նոր աշխարհը, եւ ի՞նչ է նոր աշխարհը»: «Կապելով ձեր կարգախոսը «Եվրոպական հարեւանության» ծրագրի հետ` Հայաստանի համար այն շատ արդիական է: Նոր աշխարհը ստեղծում են նոր մտածելակերպով, եւ նոր աշխարհի սահմանը մարդկային ուղեղն է: 
2010-09-03 Հրապարակվել է ՀՀ ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմը թբիլիսյան խաղում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հրապարակել Է իր թիմի կազմը, որը նախապատրաստվում է սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում կայանալիք 2011թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության Վրաստան-Հայաստան ընտրական պատասխան հանդիպմանը: 
2010-09-03 Փոխըմբռնման հուշագիր` ՀՀ մշակույթի նախարարության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության միջեւ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակույթի նախարարության եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության միջեւ այսօր ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է համագործակցություն պատմամշակութային ժառանգության, կրթության, ժամանակակից արվեստի, գրական, թարգմանական, գրահրատարակչական եւ այլ ոլորտներում: 
Նախորդ  1  2  3  4  5  Հաջորդ