ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է գարնանամուտին եւ կանանց միամսյակին նվիրված «Գարնանային գույներ» ցուցահանդեսը: Այստեղ ներկայացված է 16 ուսանողի 50 աշխատանք` գրաֆիկական, յուղաներկով, մետաքսի վրա, նաեւ` քարից եւ մետաղից քանդակներ: «Բնությունը` գեղեցկուհի, կին եւ մայր, ներկայացված է իր անսպառ երանգներով ու հմայքով: Սա լավ նվեր է բոլոր գեղեցիկը սիրողներին»,-ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, ապագա արվեստաբան Անի Գրիգորյանը: