ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների» ընթացիկ տարվա ծրագրի իրականացման համար ՀՀ պետբյուջեից հատկացվել է շուրջ 60 մլն դրամ: Դրա շրջանակներում կապահովվի արժեքավոր, հազվագյուտ ձկնատեսակների, հիմնականում` գեղարքունի, ամառային իշխան, խեցգետնակերպերի պաշարների համալրումը, դրանց հետագա բազմացումը: Զուգահեռաբար 7,5 մլն դրամ էլ նպատակաուղղվելու է Սեւանա լճի ավազանի ձկան, խեցգետնի, կենդանական եւ բուսական պաշարների հաշվառմանը, որից հետո միայն թույլատրելի չափ կսահմանվի դրանց հետագա օգտագործման համար: