ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 56,538,410 ԱՄՆ դոլար՝ 363.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 55,792,822 ԱՄՆ դոլար՝ 365.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերությունում նշված ժամանակահատվածում իրականացվել է 6,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 365.77 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: