ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիայի վարչապետի հայտարարությունը, որով նա սպառնում է վտարել Թուրքիայում անօրինական բնակվող հայերին, որոնց թիվն, ըստ նրա, 100 հազար է, չեն նպաստում երկու պետությունների միջեւ հարաբերությունների բարելավմանը, եւ դրանք միանգամից մեր հիշողության մեջ արթնացնում են 1915 թվականի դեպքերը»,- այսօր ՀՀ ԱԺ-ում պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանի հարցին` ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: