ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզբեկստանի հատուկ ծառայությունները Տաջիկստանի հետ սահմանակից ուզբեկական գյուղի բնակիչներից մեկի տնից առգրավել են թմրանյութերի խոշոր խմբաքանակ: «Հայտնաբերվել է 2 պոլիէթիլենե պարկ, որոնցում եղել է 24 փաթեթ` 44 կգ,15գ ափիոն, 2 կգ, 11 գ հերոին»,-տեղեկացրել է Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը: