ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ: Ընդառաջելով Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ), Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի (ՖՈԶԾ) միջոցով և համագործակցելով Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի հետ, մշակել և Հայաստանում սկսել է իրականացնել ակտուարական (ապահովագրական վիճակագիրների) ուրակավորման ծրագիր: Ծրագրի իրականացումը 2009թ. հոկտեմբերին ստանձնել է AED-ի կողմից իրականացվող Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը: Վերջինիս նպատակն է պատրաստել ապահովագրության և կենսաթոշակային ոլորտների ակտուարների` օժանդակելով ապահովագրական ընկերություններին ռիսկերի ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու գործում:
Ակտուարների վկայագրման այս ծրագիրը կազմված է եղել երկու բաղադրիչներից` Հիմնական և Խորացված, որոնցից յուրաքանչյուրի շրջանակներում կազմակերպվել են մեկ տարի տևողությամբ ուսուցում և որակավորման քննություններ: Ուսումնական դասընթացների մեծ մասը կատարվել է Մեծ Բրիտանիայի որակյալ ակտուարների կողմից: Ուսուցման ծրագիրը կազմվել էր միջազգային չափորոշիչներին համապատասխան: Խորացված վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար ահրաժեշտ պայման է եղել դրական արդյունքներով Հիմնական դասընթացը ավարտելը:
Հիմնական դասընթացը մեկնարկել է 2008թ. մայիսին և ավարտվել 2009թ. փետրվարին: Ծրագրի երկրորդ և Խորացված դասընթացի առաջին փուլերը տեղի են ունեցել 2009թ. փետրվարից մինչ 2010թ. հուլիսը:
Հիմնական որակավորման դասընթացի շրջանավարտները կարող են արտոնագրվել ԿԲ-ի կողմից որպես ապահովագրական ընկերությունների պատասխանատու ակտուարներ: Ծրագիրը միաժամանակ նրանց հնարավորություն է տվել կատարել ակտուարական այլ աշխատանքներ բանկերում, կենսաթոշակային հիմնադրամներում, պետական և առևտրային կառույցներում:
2010թ. հուլիսի 29-ին, ժամը 17:00-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում ակտուարական որակավորման ծրագրի ավարտման կապակցությամբ AED-ն կազմակերպելու է արարողություն, որի ընդացքում կողջունվեն և ավարտական վկայականներ կհանձնվեն Հիմնական և Խորացված դասընթացի առավել հաջողակ շրջանավարտներին: Հանդիսավոր արաղությանը ներկա կլինեն ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն դոկտ. Ջաթինդեր Չիման, ԿԲ-ի փոխնախագահ պրն. Վաչե Գաբրիելյանը, Մեծ Բրիտանիայի ակտուարական մասնագիտություն (ՄԲ ԱՄ) ասոցիացիայի միջազգային կրթության հանձնաժողովի նախագահ պրն. Քրիս Դայքինը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ապահովագրական ոլորտի, այլ շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներներ, ներկայացուցիչներ:
# # #
ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորած և AED-ի կողմից իրականացվող Մարդկային և ինստիտուցիոնալ ներուժի զարգացման ծրագիրը՝ որպես բազմաբնույթ ոլորտ, կատարյալ միջոց է հանդիսանում աջակցելու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Ռազմավարական Նպատակներին հասնելու համար, սկսած մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման մոտեցմանը գործընկեր հաստատություններին կամ աշխատանքային խմբերին լիարժեք մասնակից դարձնելուց մինչև նրանց կատարողականների բարելավումը և անհատական մակարդակում կարողությունների զարգացմանն ուղղված անհատական վերապատրաստումների և այլ միջամտությունների իրականացումը։ Ծրագրի մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով՝ www.aed.am։
29-ը հուլիսի 2010թ.
Դիմել՝ Անուշ Եդիգարյանին
ayedigaryan@aed.org
ԱՄՆ ՄԶԳ Մարդկային և ինստիտուցիոնալ
ներուժի զարգացման ծրագիր
Այգեձոր փող. 10,
Երևան 0019, Հայաստանի Հանրապետություն