AM | RU | EN
Ժամանակը Երևանում` 07:03:28 | 21 Մարտ
ArmenPress
Հարցում
Հետաքրքրում են արդյոք ձեզ մեր կայքի նորությունները
Ոչ,հետաքրքիր չեն:
Այո,բայց կարելի էր շատ ավելի հետաքրքիր նորություններ ընդգրկել:
Այո,շատ հետաքրքիր են և թարմ:
Մեր մասին
 

Արմենպրես լրատվական գործակալությունը


        Արմենպրես լրատվական գործակալությունը հիմնադրվել Է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ համաձայն Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը:

        Ներկայումս Արմենպրես լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է ՀՀ պետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ այն թողարկում է տասնմեկ լրատվական ժապավեն` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական,մարզային,տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, Ֆոտո նորություններ:

       Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում նարկայումս պահվում է շուրջ 100 հազար լուսանկար:

       Արմենպրեսն ունի բազմաթիվ բաժանորդներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Զանգվածային լրատվության միջոցներից զատ դրանց թվում են դեսպանատներ, միջազգային կազմակերպություններ, բանկեր, ֆինանսական կառույցներ, վերլուծական կենտրոններ, ինստիտուտներ: Տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունի գործակալության ինտերնետային կայքը` հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով:

       Արենպրեսը ԱՊՀ երկրների ազգային գործակալությունների ասոցիացիայի, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի ինֆորմացիոն գործակալությունների ասոցիացիայի անդամ Է, Ինֆորմացիոն գործակալությունների համաշխարհային ֆորումի մասնակից եւ աշխույժ համագործակցում Է այդ կազմակերպությունների անդամ գործակալությունների հետ:

       Արմենպրեսի համագործակից գործակալությունների թվում են տեղեկատվական դաշտի այնպիսի առաջատարներ, ինչպիսիք են ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ռոմպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղակությունների եւ լուսանկարների փոխանակում: