Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ  

13:53, 19 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտզալի թիմը երկու ընկերական հանդիպում կանցկացնի գալիք ամիս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Նախապատրաստվելով  Եվրոպայի ֆուտզալի առաջնության որակավորման առաջին փուլին՝ Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ: Հունվարի 17-ին՝ ժամը 19:00-ին և հունվարի 18-ին՝ ժամը 16:00-ին, մեր թիմը կմրցի Մոլդովայի ազգային հավաքականի հետ: Հանդիպումները կկայանան ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:


© 2009 ARMENPRESS.am