«Նոա» ֆուտբոլային ակումբը ակադեմիա հիմնելու քայլեր է ձեռնարկել

17:14, 16 Դեկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Նոա» ֆուտբոլային ակումբի  ղեկավարությունն այցելել է եվրոպական  «Վոլֆսբուրգ», «Շալկե»,  «Քյոլն»,  «ՊՍՎ Էնդհովեն» ֆուտբոլային թիմերի ակադեմիաներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տեղի են ունեցել մի շարք պաշտոնական հանդիպումներ ակադեմիաների տնօրենների, միջազգային գերատեսչությունների ներկայացուցիչների, մանկապատանեկան սելեկցիոն բաժինների ղեկավարների, ինչպես նաև մարզիչների հետ։
Հաջողվել է համաձայնության գալ գերմանական ակումբներից մեկի հետ` բացառիկ համագործակցության վերաբերյալ։ Ակումբն անմիջական մասնակցություն կունենա «Նոայի» ապագա ակադեմիայի փիլիսոփայության և հայեցակարգի մշակման գործում:
2020 թվականի սկզբին նախատեսվում են հանդիպումներ նաև Բելգիայի և Ավստրիայի ֆուտբոլային ակադեմիաների տնօրենների հետ:
«Նոան» պլանավորում է ունենալ սեփական մանկապատանեկան ակադեմիա:


© 2009 ARMENPRESS.am