Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

15:14, 30 Նոյեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց  թիմի առաջատար Լևոն Արոնյանն առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի ՖԻԴԵ-ի Երուսաղեմի Գրան Պրիին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին շախմատիստը գրել է Ֆեյսբուքի իր էջում: Արոնյանը առանձնացրել է, որ ՖԻԴԵ-ի նախագահի թույլտվությամբ և երկար քննարկումներից  հետո ինքը որոշում է կայացրել չմասնակցել Երուսաղեմի Գրան Պրիին, քանի որ մրցաշարի օրերը համընկնում են քթի վիրահատությունից հետո առաջացած հերթական բուժման կուրսի հետ: Արոնյանը հույս է հայտնել, որ բուժման ավարտին նա կվերադառնա առավել ուժեղ:

ՖԻԴԵ-ի Գրան Պրիին նախատեսված է դեկտեմբերի 11-23-ը Երուսաղեմ քաղաքում:


© 2009 ARMENPRESS.am