Ոստիկանությունն ուսումնասիրում է «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման վերաբերյալ նյութը

18:12, 5 Հոկտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակում կատարելու մասին ՀՀ ոստիկանությունը դեռևս հաղորդում չի ստացել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանությունն ուսումնասիրում է հրապարակված նյութը, և այժմ ստուգողական աշխատանքներ են իրականացվում»,- նշեց Ջանոյանը:

«Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացրել է մամուլի ակումբի կայքը, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

 

 


© 2009 ARMENPRESS.am