Թուրքիայում Գյուլենի գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա

12:58, 14 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի դատախազության կայացրած որոշման համաձայն՝ Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով կալանավորվել է 223 սպա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը:

Կալանավորված սպաներից հարյուրը ցամաքային, երեսուներկուսը ռազմածովային, քառասունմեկը ռազմաօդային զորքերից են, քառասունվեցը ժանդարմերիայից և չորսը ծովափի անվտանգությունը պահպանող ստորաբաժանումներից:

Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում:


© 2009 ARMENPRESS.am