Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է Աբու Դաբիի մրցաշարի 6-րդ տուրում

12:55, 8 Օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տեղի ունեցավ Աբու Դաբի շախմատային Մասթերս մրցաշարի 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի երեք պատվիրակներից այս տուրում հաղթանակ տոնեց միայն Սամվել Տեր-Սահակյանը: Մանուէլ Պետրոսյանը և Վլադիմիր Հակոբյանը պարտություններ կրեցին:

6-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է Բաադուր Ջոբավան: Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը վաստակել են 4-ական միավոր, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ 3:


© 2009 ARMENPRESS.am