Բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպական երկրորդ խաղերին

14:56, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ արդեն մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Եվրոպական 2-րդ խաղերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ: Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Տղաների պայքարում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:


© 2009 ARMENPRESS.am