ԱՄՆ-ը նշել Է Իրանի դեմ ուժի կիառման պայմանը

11:37, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը ելնում Է այն բանից, որ Իրանի դեմ ռազմական ուժի գործադրումը կպահանջի համաշխարհային հանրակցության ընդհանուր համաձայնությունը, սակայն իրեն միակողմանի պատասխան գործողությունների իրավունք Է վերապահում Միացյալ Նահանգների քաղաքացիներին կամ օբեկտներին Թեհրանի հարվածի դեպքում:

Հունիսի 18-ին մի խումբ լրագրողների հետ կայացած հանդպմանն այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի փոխնախագահ գեներալ Փոլ Սելվան՝ մեկնաբանելով Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերություններում լարվածության աճն Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կպահանջվի միջազգային փոխհամաձայնություն, նախքան ուժի կիրառումը: Մեկ կոնկրետ վերապահությամբ. եթե իրանցիները հարվածի տակ դնեն ԱՄՆ-ի քաղաքացիներին, միջոցները կամ զինված ուժերը, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում պատասխանելու ռազմական գործողությունների կիրառմամբ: Եվ անհրաժեշտ Է, որ նրանք (իրանցիները) դա իմանան, դա պետք Է միանգամայն պարզ լինի»,- ասել Է զորապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am