«Ռեալ»-ը ներկայացրել է հերթական նորեկին

17:08, 18 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը ներկայացրել է ակումբի նոր ֆուտբոլիստին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «արքայական ակումբին» է միացել բրազիլական «Սանթոս» ակումբի հարձակվող Ռոդրիգո Գոեսը: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 45 միլիոն եվրո: Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն հասցրել է բուժզննում անցել և «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում հանդիպել է երկրպագուներին:

Բրազիլացին «Սանթոս»-ի կազմում մասնակցել է 49 խաղի, խփել 10 գոլ և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ:


© 2009 ARMENPRESS.am