Չեմպիոնների լիգայում «Արարատ-Արմենիա»-ի մրցակիցը հայտնի է
16:39, 18 Հունիս, 2019ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն իմացավ իր մրցակցին Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Նիոն քաղաքում կայացած վիճահանությունում հայկական «Արարատ-Արմենիա» ակումբին բաժին ընկավ շվեդական ԱԻԿ-ը:
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 9-ին և 10-ին, պատասխան խաղերը՝ հուլիսի 16-ին և 17-ին:
© 2009 ARMENPRESS.am