Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել է Լուկա Յովիչի տրանսֆերը ձեռք բերելու մասին

16:22, 4 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարել է «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը, Լուկա Յովիչի պայմանագիրը Մադրիդը ներկայացնող ակումբի հետ կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:


© 2009 ARMENPRESS.am