Կուրցը հույս ունի վերադարձնել կանցլերի պաշտոնը վաղաժամկետ ընտրություններից հետո

10:11, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեբաստիան Կուրցը, որը մայիսի 28-ին վայր Է դրել Ավստրիայի կանցլերի լիազորությունները, հույս ունի երկրի կառավարոթյունը գլխավորել սեպտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավստրուհիներն ու ավստրիացիները որոշում կընդունեն: Մենք կունենանք խորհրդարանի նոր կազմ, եւ ես, իհարկե, հուսով եմ, որ դաշնային կանցլերի դերում երկրի համար լավ աշխատանքը շարունակելու շանս կստանամ: Ես կցանկայանայի շարունակել մեր ուղին»,- հայտարարել Է Կուրցը Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում: Ավստրիայի դաշնային նախագահ Ալքսանդեր վան դեր Բելլենը մայիսի 28-ին Կուրցի գլխավորած կառավարությանն ազատել Է պարտականությունների կատարումից այն բանից հետո, երբ խորհրդարանն անվստահության քվե հայտնեց նախարարների կաբինետին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am