Սա շատ կարևոր հաղթանակ էր. Արթուր Ալեքսանյան

15:06, 27 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարևորում է Ղազախստանի միջազգային մրցաշարում տոնած հաղթանակը:

«Շնորհակալ եմ շնորհավորքների և իմ կողքին միշտ լինելու համար: Սա շատ կարևոր հաղթանակ էր: Շարժվում ենք առաջ`դեպի Եվրոպական խաղեր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Instagram-ի իր էջում գրել է Ալեքսանյանը:

Նախօրեին  97 կգ քաշային կարգում Ալեքսանյանը եզրափակչում մրցել է ռուս Ալքսանդր Գոլովինի հետ և հաղթել նրան:

2018 դեկտեմբերի  հետո սա Ալեքսանյանի առաջին միջազգային մրցաշարն էր: Օլիմպիական չեմպիոնն այս ընթացքում բուժումներ անցավ ԱՄՆ-ում:

Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ Արթուր Շահինյանը և Արմեն Մելիքյանը պարտվել են բրոնզե մեդալի համար գոտեմարտերում:

 

 


© 2009 ARMENPRESS.am