Բռնցքամարտիկ Արամ Ավագյանի մենամարտի օրը փոխվել է  

12:46, 30 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Արամ Ավագյանի հերթական մենամարտի օրը փոփոխության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արամ Ավագյանի մենամարտը կկայանա նախատեսվածից 2 օր ուշ՝ մայիսի 4-ին, Լաս Վեգասի T-Mobile Arena-ում: Նույն երեկոյի ընթացքում կայանալու է օրվա գլխավոր մենամարտը համաշխարհային փառք վայելող բռնցքամարտիկներ մեքսիկացի Սաուլ Ալվարեսի եւ ամերիկացի Դանիել Ջակոբսի մասնակցությամբ:

Լաս-Վեգասում կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:

Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:


© 2009 ARMENPRESS.am