Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը ևս կմասնակցի Եվրոպական խաղերին  

12:19, 29 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականից Եվրոպական խաղերին կմասնակցի նաև Արթուր Թովմասյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հաստատեց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը: Արթուր Թովմասյանը իրավունք է ստացել մրցել Եվրոպական խաղերի օղակներ մրցաձևում:

Հայաստանից Եվրոպական երկրորդ խաղերին կմասնակցեն նաև օղակներ ձևում Վահագն Դավթյանը և բազմամարտիկ Արթուր Դավթյանը:

Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը: Այս տարի խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ եվրոպական 50 երկրից: Մասնակիցները կմրցեն 15 մարզաձևերում` խաղարկելով 199 մեդալների հավաքածու:


© 2009 ARMENPRESS.am