Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել

21:40, 22 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում 4 հարկանի շենք է փլուզվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ Ստամբուլի քաղաքապետարանի տեղեկություններով զոհեր և տուժածներ չկան:

«Տեղական ժամանակով 14:15-ին Ստամբուլում հենապատի վնասման պատճառով 4 հարկանի շենք է փլուզվել: Նախքան այդ, անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքի բնակիչներին տարհանել: Արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան»,-ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ փլուզված շենքի հարևանությամբ գտնվող մյուս շենքերից նույնպես բնակիչները դուրս են բերվել:


© 2009 ARMENPRESS.am