Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչի ևս երկու հանդիպում

01:05, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան քառորդ եզրափակիչի երկու պատասխան  խաղերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պորտուգալական «Պորտու»-ն Լիսաբոնում կընդունի անգլիական «Լիվերպուլ»-ին: Այս թիմերի առաջին խաղում «Լիվերպուլ»-ը հաղթել էր 2:0 հաշվով:

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ կփորձի կրկին հաղթել «Տոտենհեմ»-ին: Այս թիմերի առաջին խաղում «քաղաքայինները» հաղթել էին նվազագույն հաշվով:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:


© 2009 ARMENPRESS.am