Ծանրորդ Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ

16:41, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնությունում պայքարի մեջ մտան 81 կգ քաշային մարզիկները: Պոկում վարժությունում հայ ծանրորդը նախ բարձրացրեց 90 կգ, ապա 94 կգ և վերջում էլ 97 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 120 կգ և նվաճեց փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 217 կգ արդյունքով գրավեց 4-րդ տեղը:

Ապրիլի 12-ին պայքարի մեջ կմտնի նաև կանանց թիմի ևս մեկ ներկայացուցիչ` Տաթև Հակոբյանը (մեկնարկը Երևանի ժամանակով 18:00-ին):


© 2009 ARMENPRESS.am