Ռոնալդուն վնասվածքը բուժել և շարք է վերադարձել  

13:07, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնվել է վնասվածքից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլիստն արդեն վերականգնվել է և հնարավոր է, որ մասնակցի Չեմպիոնների լիգայի «Այաքս»-ի դեմ առաջիկա խաղերին: Պորտուգալացին պատրաստ է անգամ մասնակցել ապրիլի 6-ին «Միլան»-ի դեմ հանդիպմանը, սակայն «Յուվենտուս»-ը մտադիր է Ռոնալդուին զերծ պահել հերթական վնասվածքից մինչև Չեմպիոնների լիգան:

Ռոնալդուն վնասվածք էր ստացել մարտի 25-ին Եվրո-2020 ընտրական փուլի Սերբիայի դեմ խաղի ժամանակ:


© 2009 ARMENPRESS.am