ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»

20:08, 2 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախատեսում են քննարկել «Ռուսաստանի կողմից բոլոր սպառնալիքները»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին նշել է Պետքարտուղարությունում աղբյուրը:

Գործակալության տեղեկություններով, ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 3-4-ը՝ ԱՄՆ-ում:

Ինչպես ընդգծվում է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Սոլսբերիի միջադեպը, Ղրիմում՝ Կերչի նեղուցում, իրավիճակը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այդ հանդիպմանը քննարկվելու է Սև ծովում ռազմական ներկայությունը:       

 


© 2009 ARMENPRESS.am