Բրիտանացի պատգամավորները կրկին մերժեցին Brexit-ին վերաբերող բոլոր այլընտրական գործարքները

09:55, 2 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ հավանություն չստացած նախագծի բոլոր այլընտրանքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնի Է դարձել չորս առաջարկությունների շուրջ քվեարկության արդյունքների հայտարարումից հետո, որոնք ընտրել Էր Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Ընդամենը մի քանի քվե չի բավականացրել կառավարող Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Քենեթ Քլարքի առաջարկությանը, որին հավանություն Է տվել 273 պատգամավոր, դեմ Է հանդես եկել 276 ժողովրդական ընտրյալ: Այդ նախաձեռնությունը նախարարների կաբինետից պահանջում Էր Եվրամիության հետ ապագա ցանկացած համաձայնագրում կետ ներառել «Եվրամիության հետ մշտական եւ համապարփակ մաքսային միության մասին, որը տարածվի ամբողջ Մեծ Բրիտանիայի վրա»:

Պահպանողական Նիք Բոուլզի առաջարկությունը («Միասնական շուկա 2.0» կամ «Նորվեգական մոդել +») նույնպես չի գտել խորհրդարանականների մեծամասնության պաշտպանությունը: Նույնը վերաբերում Է նաեւ Լեյբորիստական կուսակցությունից պատգամավորներ Ֆիլ Ուիլսոնի եւ Փիտեր Քայլի ուղղմանը, որը նախատեսում Է հանրաքվեի անցկացում, որին պետք Է դրվի Բրյուսելի հետ ձեռք բերված ցանկացած համաձայնագրի տեքստը: Չորրորդ տարբերակը ենթադրում Է, որ պատգամավորները կքննարկեն այն տարբերակը, որը կառավարությունից պահանջում Է Brexit-ի ժամկետների հերթական երկարաձգում, իսկ եթե դա հնարավոր չլինի, ապա պատգամավորները կքվեարկեն կա՛մ առանց համաձայնագրի Brexit-ի օգտին, կա՛մ Էլ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի գործողության չեղարկման օգտին՝ Եվրամիությունում մնալու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am