Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ

11:31, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այցի շրջանակում Հասանովը կմասնակցի ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններ իրականացնող երկրների պաշտպանության նախարարների՝ Նյու Յորքում կայանալիք հանդիպմանը:


© 2009 ARMENPRESS.am