Կանադայի Հայոց թեմի ներկայացուցիչը հանդիպել է ԱՄԷ դեսպանի հետ

18:58, 20 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում Միացյալ Արաբական Էմիրությունների դեսպան Ֆահադ Սաեդ Մոհամեդ ալ-Ռաքբանն Օտտավայում հանդիպել է Կանադայի Հայոց թեմի ներկայացուցիչ Գերշ. Տ. Բաբկեն արքեպիսկոպոս Չարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են կապերը ԱՄԷ և Հայաստանի միջև:

Չարյանը բարձր է գնահատել ԱՄԷ աջակցությունն այդ երկրի հայկական համայնքին և այդ կապակցությամբ իր երախտիքի խոսքն է հայտնել:

Հիշելով Միացյալ Էմիրություններում անցկացրած տարիները՝ Կանադայի Հայոց թեմի ներկայացուցիչը նշել է, որ արաբական երկրների տարածաշրջանում հայերը հաստատվել են վաղ ժամանակներից:


© 2009 ARMENPRESS.am