Շախմատի կանանց թիմի վերջին մրցակիցը Ղազախստանն է

00:03, 14 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի վերջին մրցակիցն աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ընթացող աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում, Հայաստանի կանանց թիմը կմրցի Ղազախստան ընտրանու հետ: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն նաև հետևյալ զույգերը՝ ԱՄՆ-Եգիպտոս, Ուկրաինա-Չինաստան, Հունգարիա-Հնդկաստան, Վրաստան-Ռուսաստան:

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ Չինաստանի հավաքականն առաջատարն է:


© 2009 ARMENPRESS.am