Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

22:47, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդ թիմի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սերբիայում ընթացող Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության 65 կգ քաշային կարգի եզրափակչում Թևանյանը 2:1 հաշվով հաղթեց Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեին:

Նախորդ տարի ևս Թևանյանը դարձել էր Եվրոպայի առաջնության չեմպիոն:

 


© 2009 ARMENPRESS.am