Ճապոնական Հոկայդո կղզում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

11:59, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Հոկայդո կղզում 6,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»:

Էպիկենտրոնը եղել է Խաղաղ օվկիանոսում` Նեմուրո թերակղզու մոտ:

Ցունամիի վտանգ չկա:

Զոհերի և վիրավորների մասին ևս տեղեկություններ չկա:


© 2009 ARMENPRESS.am