ԵԱՏՄ բասկետբոլի անդրանիկ մրցաշարի լավագույն MVP-ին Թադե Քեշիշյանն էր  

10:16, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն MVP (ամենաարժեքավոր խաղացող) ճանաչվեց «Ուրարտու»-ի բասկետբոլիստ Թադե Քեշիշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն հնգյակը ունի հետևյալ տեսքը.

Լավագույն խաղարկող-Օլեգ Բալաշով («Բարսի»)
Լավագույն պաշտպան- Թադե Քեշիշյան («Ուրարտու»)
Լավագույն թեթև հարձակվող- Դարոլ Էռնանդես Զինենկո («Ցոր-Բորիսֆեն»)
Լավագույն ծանր հարձակվող - Շեյն Հենրի («Ուրարտու»)
Լավագույն կենտրոնական - Դմիտրի Ռիտենկո («Արսենալ»)

Լավագույն մարզիչը «Ուրարտու Վիվարոյի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն է:

ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը արժանացավ հատուկ մրցանակի:


© 2009 ARMENPRESS.am