Նիգերիայում նախագահական ընտրությունների օրը պայթյուններ են գրանցվել

11:52, 23 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող Մայդուգուրի քաղաքում նախագահական ընտրությունների օրը՝ փետրվարի 23-ին մի քանի պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են պայթյունների պատասխանատուն և արդյոք դրանց հետևանքով տուժողներ եղել են, թե ոչ:

Նիգերիայում նախագահական ընտրությունները սկզբնապես նշանակվել էին փետրվարի 16-ին, սակայն երկրի ընտրական հանձնաժողովը այն հետաձգել էր՝ նշանակելով փետրվարի 23-ին:


© 2009 ARMENPRESS.am