Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում  

12:41, 21 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը կրկին մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում անցկացվող Ռուխի Սարիալպի անվան գավաթի խաղարկության եռացատկի մրցաշարում Աղասյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ գրանցելով  16.79 մ արդյունք:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից եռացատկորդ Մարիետա Մինասյանը գրանցեց  12.18 մ և հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը՝ 7 մ 4 սմ։ Նրանք մրցանակային տեղեր չեն զբաղեցրել:


© 2009 ARMENPRESS.am