Սարգիս Ադամյանը մասնակցեց ակումբի հերթական խաղին

09:23, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓՏԵՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրրում «Յան Ռեգենսբուրգ»-ը մրցեց «Դինամո»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը թիմի մեկնարկային կազմում էր մասնակցեց ամբողջ խաղին:

«Յան Ռեգենսբուրգ»-ը այս տուրից հետո մրցաշարային աղյուսակում 9-րդն է:

 


© 2009 ARMENPRESS.am