Մեկնարկում է գնդակային հրաձգության Հայաստանի առաջնությունը

11:00, 2 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկեց գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նրցմանը մասնակցում է Հայաստանի ուժեղագույն 60 մարզիկ: Այսուհետ Հայաստանի Հանրապետության առաջնություններում կավելանա ևս մի վարժություն, որը կոչվում է միքս: Միքս վարժությունը իրենից ներկայացնում է թիմերի պայքար, որտեղ թիմերը կազմված են զույգերով (1 տղամարդ+1 կին): 

Առաջնությանը մեկնարկը կտրվի փետրվարի 2-ին օդամղիչ հրացան, միքս ատրճանակ և վազող թիրախ վարժություններով:


© 2009 ARMENPRESS.am