Հրանտ Մելքումյանը նշեց իր հերթական հաղթանակը Ջիբրալթարի մրցաշարում  

10:05, 29 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամները` Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը շարունակում են ելույթները Ջիբրալթարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Արոնյանը բաց թողեց 7-րդ տուրը: Իսկ Հրանտ Մելքումյանը ստիպեց անձնատուր լինել լեհ Ռադոսլավ Բարսկուն: Իսկ Էլինա Դանիելյանը կիսեց միավորը մրցակցուհու հետ:

Այժմ Արոնյանն ունի 5,5 միավոր: 4,5 միավոր ունի Հրանտ Մելքումյանը:

Ջիբրալթարի միջազգային մրցաշարին մասնակցում է 250 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը կազմում է 25 000 եվրո: Այն կտևի մինչև հունվարի 31-ը:


© 2009 ARMENPRESS.am