Ռոբերտ Քոչարյանի կալանքն այլընտրանքային խափանման միջոցը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվել է

15:33, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին դատարանի որոշումը դեռևս չի տրամադրվել պաշտպաններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը, որով դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին և մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու մասին, առ այսօր չի տրամադրվել պաշտպաններին:

Դատական ակտը կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանի աշխատակազմից պաշտպաններին տեղեկացրել են, որ դատական որոշումը դեռևս պատրաստ չի, իսկ այն տրամադրելու ժամկետի մասին ոչինչ չեն կարող հայտնել:


© 2009 ARMENPRESS.am