Մեյը կարող Է ԵՄ-ի հետ գործարքից հանել Իռլանդիայի հետ սահմանին վերաբերող դրույթը. Sky News

14:43, 21 Հունվար, 2019
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող Է պլան ներկայացնել այն մասին, թե ինչպես ԵՄ-ի հետ համաձայնագրից բացառել բեքսթոփին (backstop. Իռլանդիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի շուրջ նախնական պայմանավորվածություն Brexit-ի համաձայնագրում) վերաբերող դրույթը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky Newsհեռուստաալիքը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի աղբյուրներ:
Աղբյուրների խոսքով՝ Մեյը պարզորոշ կերպով ասկանալ Է տվել, որ ինքը հրաժարվում Է կուսակցությունների միջեւ փոխզիջման հասնելու ջանքերից, «որովհետեւ աջակցության մակարդակը, որն սպասվում Էր Լեյբորիստական կուսակցությունից խորհրդարանի անդամների կողմից, բավարար չեղավ»:
Դրա փոխարեն Մեյը կարող Է փորձել «բացառել իռլանդական բեքսթոփի վերաբերյալ դրույթը», որպեսզի ձեռք բերի Դեմոկրատական յունիոստական կուսակցության (DUP) եւ առանձին պահպանողականների աջակցությունը, որոնք անցյալ շաբաթ հանդես են եկել համաձայնագրի դեմ:
Աղբյուրները նշել են, որ մանրամասն քննարկումներ չեն անցկացվել այն բանի շուրջ, թե վարչապետն ինչպես Է առաջարկում համաձայնագրից հանել բեքսթոփի վերաբերյալ դրույթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am