Թուրքական տանկերն անցել են Սիրիայի տարածք

12:17, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական տանկերը դեկտեմբերի 25-ի երեկոյան Քիլիս նահանգի հատվածում հատել են թուրք-սիրիական սահմանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Տեղեկության համաձայն՝ թուրքական զինտեխնիկան տեղաշարժվում է դեպի սիրիական Մանբիջ և Թել Ռըֆաթ շրջաններ, որտեղ, թուրքական իշխանությունների հայտարարությունների համաձայն, ռազմական նոր գործողություններ են իրականացվելու քուրդ զինյալների դեմ:

Թուրքիայի իշխանությունները հետաձգել էին գործողությունները՝ հիմնավորելով, որ չեն ցանկանում վնասել այդ տարածքներում գտնվող ամերիկացի զինվորներին: Քանի որ ամերիկյան կողմը հայտարարել է իր զինվորներին դուրս բերելու մասին, Թուրքիան սկսում է իր քայլերը:

 


© 2009 ARMENPRESS.am