Թուրքիան պատրաստակամ է հրթիռային համակարգեր գնել թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից

20:33, 24 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զենիթային հրթիռային Patriot  համակարգեր ձեռք բերելու մասին Միացյալ Նահանգների առաջարկը չի ազդի Թուրքիայի և Ռուսաստանի միջև C-400 համակարգեր գնելու համաձայնության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

« C-400-ի գործարքն ավարտվել է, առաջին մարտկոցները կմատակարարվեն 2019 թվականի հոկտեմբերին: Patriot-ի առաջարկը ոչինչ չի փոխի, քանի որ մենք դա չենք դիտարկում որպես այլընտրանք: Մենք կարող ենք  ստանալ և՛ մեկը, և՛ մյուսը»,- ասել է նա:


© 2009 ARMENPRESS.am