Լիլիթ Մկրտչյանը Շարժայի մրցաշարում մրցանակային տեղ չգրավեց
10:30, 21 Դեկտեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի անդամ Լիլիթ Մկրտչյանը ավարտեց ելությները ԱՄԷ-ի Շարժա քաղաքի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին` 9-րդ տուրում Լիլիթ Մկրտյանը ոչ-ոքի խաղաց լեհ հակառակորդի հետ: Հայաստանից Սոնա Ասատրյանը կիսեց միավորը, իսկ Արմինե Բաբայանը հաղթեց:
9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր` Լիլիթ Մկրտչյանը 8-րդ տեղով ավարտեց մրցաշարը:
© 2009 ARMENPRESS.am