Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում

07:12, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց ընտրանու անդամ Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Լոնդոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Լոնդոնի մրցաշարի կիսաեզրափակիչի երկրորդ խաղում ևս Արոնյանը մրցում էր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Հայ  գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիայի 58-րդ քայլում շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը: Մյուս պարտիան Նակամուրայի և Կարուանայի միջև նույնպես ավարտվեց ոչ-ոքի:

Դեկտեմբերի 13-ին կանցկացվի արագ շախմատի երկու և կայծակնային շախմատի չորս պարտիա: Հաղթողները եզրափակիչում կվիճարկեն հաղթողի կոչումը:


© 2009 ARMENPRESS.am