Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականի մրցակիցները

14:02, 6 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը գիտի իր հաջորդ մրցակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 6-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2019-2020 թթ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-17 հավաքականը հայտնվեց յոթերորդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Իսլանդիայի Մ-17 հավաքականները: 7-րդ խմբի մրցաշարը կկայանա 2019 թ. հոկտեմբերի 22-ից 28-ը՝ Շոտլանդիայում: 


© 2009 ARMENPRESS.am