«Փյունիկ»-ը խզել է պայմանագիրը երեք ֆուտբոլիստի հետ  

10:33, 5 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Փյունիկ»-ը հրաժարվել է իր երեք ֆուտբոլիստի ծառայություններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբը:
«Փյունիկը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Դենիս Վոյնովի, Եգոր Տարականովի և Ռուսլան Կորյանի հետ:

19-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 33 միավորով «Ալաշկերտ»-ն է: Երկրորդ տեղում 29 միավորով «Բանանց»-ն է: Եռյակը 37 միավորով եզրափակում է «Փյունիկ»-ը: 4-րդ տեղում 26 միավորով «Արարատ-Արմենիա»-ն է: Նրան հաջորդում է «Լոռի»-ն՝ 25 միավորով: 6-րդ տեղում է Գյումրու «Շիրակ»-ը (22 միավոր): «Գանձասար-Կապան»-ը նույնպես ունի 22 միավոր: 13 միավորով նախավերջին տեղում «Արարատ»-ն է, իսկ 12 միավոր ունի «Արցախ»-ը:

© 2009 ARMENPRESS.am