Կոնստանտին Զատուլինը դժվարանում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ իրավիճակի վերաբերյալ

12:51, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին  Զատուլինը դժվարանում է կանխատեսում անել, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը: Երևանում  «Լազարևյան ակումբի» առաջին նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Զատուլինն ընդգծեց, որ չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել» և ասել, թե ում ճիշտ կլինի նշանակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

«Դեկտեմբերի 6-ին կազմակերպության անդամ  երկրների ղեկավարները կշարունակեն քննարկումները: Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Զատուլինը:

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ սռտանդարտ է, քանի որ նման իրավիճակները կազմակերպության կանոնադրությամբ հստակեցված չեն:

 


© 2009 ARMENPRESS.am