Ուկրաինան արգելել Է 16-60 տարեկան ռուս տղամարդկանց մուտքը երկիր

12:13, 30 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը արգելել Է Ռուսաստանի 16-60 տարեկան արական ռեռի քաղաքացիների մուտքը երկրի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտնել Է գերատեսչության ղեկավար Պյոտր Ցիգիկալը:

«Անցակետերում ձեռնարկվում են վերահսկողության ուժեղացված միջոցներ: Այսօրվա դրությամբ սահմանափակված Է օտարերկրացիների մուտքը, առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար: Արգելված Է ՌԴ-ի՝ 16-60 տարեկան արական սեռի քաղաքացիների մուտքը»,- ասել Է նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մոտ կայացած խորհրդակցությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am